«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ծանր է Տեր-Պետրոսյանի «գլխարկը»

Ծանր է Տեր-Պետրոսյանի «գլխարկը»
17.12.2012 | 19:07

Համացանցում հայտնված Զուրաբյան-Օսկանյան առանձնազրույցից հետո ՀԱԿ-ի շարքերում խոր ընկճախտ է: Ոմանք նույնիսկ հրապարակավ անվանարկում են իրենց «համակարգողին», իսկ գործի «մեղավորը», ըստ մեր տեղեկությունների, զղջում է ոչ այն բանի համար, որ իր խիստ գաղտնի զրույցը աշխարհով մեկ եղավ, այլ որ սրանից հետո գրեթե անհնար է լինելու ՀԱԿ-ի ակտիվին ու շարքայիններին համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո «արժանի» իրավահաջորդն ինքն է:

Որոշ տեղեկությունների համաձայն, այս փուլում Զուրաբյանը հենց իրեն առաջադրելու մասին է մշտապես Տեր-Պետրոսյանի ականջին շշնջացել ու համոզել, որ միայն ինքը կարող է հավատարմորեն ծառայել նրան: Իսկ Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի իր «ծառայի» ունակությունները, այդ պատճառով էլ չի շտապել նրան «իրավահաջորդ» կարգել: Լավատեղյակների փոխանցմամբ, այս պահին մեկուսացված ՀԱԿ-ի առաջնորդին այլ բան չի մնում, եթե ոչ որևէ մեկի ուսերին թողնել կոնգրեսի «խայտաբղետ» հակասությունները և կրկին պատրաստվել «լռության ուխտին», այս անգամ` անվերադարձ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ